Կյանքի բացարձակ ցուցումով վիրահատված կորոնավիրուսով 43-ամյա կինը դուրս է գրվել

11-08-2020 14:35:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 15-ին COVID 19 բուժող այլ հաստատությունից ծանր վիճակում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն է տեղափոխվել 73-ամյա կին և հոսպիտալացվել է Վերակենդանացման բաժանմունքում` աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, հիպերտոնիա և մի շարք այլ հիվանդությունների ախտորոշմամբ:
 


Հետազոտությունների ընթացքում ախտորոշվել է սիգմայաձև աղու (հաստաղի) թափածակում, կյանքի բացարձակ  ցուցումով , անհետաձգելի կարգով վիրահատվել է: Վիրահատող բժիշկն
է Սերգեյ Միրզոյանը: Հետվիրահատական շրջանում համապատասխան բուժում ստանալուց 3 շաբաթ հետո կորանավիրուսի նմուշառման արդյունքները բացասական են եղել, որովայնի շրջանում գանգատներ չի ունեցել, դուրս է գրվել լավացմամբ: 73-ամյա կինը հիմա տանն է, հետվիրահատական վերքը լավանում է` առաջնային ձգումով:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 580 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար