Ոստիկանները բացահայտել են Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները



07-08-2020 17:11:50   | Հայաստան  |  Իրավունք
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել:
 


Ոստիկանները պարզել են, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը և նախապես համաձայնության գալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ, 2017 թվականի տարբեր ամիսների կազմակերպել է Նորաշենի համայնքապետարանի շենքի նորոգման կապալային աշխատանքների կատարման պետական գնման գործընթաց: Քննությանն այս պահին
հայտնի տվյալներով՝ գործընթացի շրջանակներում 4 միլիոն 350 հազար և մոտ 1 միլիոն 900 հազար դրամի ձևական պայմանագրեր կնքելով երկու ընկերությունների հետ, բայց նախատեսված աշխատանքներն այլ անձանց կողմից ավելի մատչել գներով, ինչպես և ոչ ամբողջ ծավալով կատարելու պայմաններում, վերը նշված ըներությունների տնօրենների օժանդակությամբ համայնքի նախկին ղեկավարի կողմից կազմվել և երկկողմանի հաստատվել են կեղծ կատարողական ակտեր ու հանձնման-ընդունման արձանագրություններ, ինչի հիման վրա համայնքապետարանի բյուջեից նշված կազմակերպություններին փոխանցվել և յուրացման եղանակով հափշտակվել է, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, մոտ 4 միլիոն 300 հազար դրամ:
 
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 451 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար