ՇՎՏՄ-ն շարունակել է մշտադիտարկումները Կոտայքում. արձանագրվել են խախտումներ

06-08-2020 17:30:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ու Առինջ գյուղում: Արձանագրվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես, գազալցակայաններում բացակայել են սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները, փակ աղբամանները,  իսկ շինանյութի խանութներում փակցված չեն եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, չեն եղել նաև  փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:
 


Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:
 
Հիշեցնենք, որ պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմամբ ստուգումները ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն: Տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: 
 
 
 
 
 
 
 
 
տարածքում:   Հիշեցնենք,
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 429 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար