ԱԻՆ-ը հորդորում է ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

07-07-2020 18:58:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 


Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
 
Հանրապետության տարածքում՝
 
Հուլիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-9-ը, 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի
ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
 
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը  հուլիսի 7-8-ը  կբարձրանա 3-4 աստիճանով:
 
Երևան քաղաքում՝
 
Հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:
 
 Երևան քաղաքի հուլիսի  8-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
 
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    39.90C (1986 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                       10.50C (1974 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   25.30C
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 378 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար