Հայտարարություն արագիլների աղտոտման աղբյուրի վերաբերյալ

07-07-2020 16:45:14   | ՀԱՀ  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանի գլխավորությամբ, աշխատանքներին ներգրավված այլ մասնագետների և կամավորական խմբի անդամների հետ վերջին օրերին մշտադիտարկում է իրականացվում Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվում են աղտոտված արագիլներ։
 
Իրականացված դիտարկումների արդյունքում խմբի անդամները ցանցային մշտադիտարկման միջոցով արձանագրել են այն ուղղությունները, որոնք պարբերական են արագիլների թռիչքի համար։ Դիտարկումները թույլ են տվել վերհանել թռչունների կերային
բազայի կետերը և աղտոտման հավանական օջախները։ Նախնական տվյալներով պարզ է դարձել, որ աղտոտված կենդանիների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող է հաջորդել կենդանիների աղտոտումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։
Մասնագիտական խումբն արդեն տեղորոշել և կազմել է այն ձկնաբուծարանների ցանկը, որոնցում հնարավոր է լինեն աղտոտման աղբյուրներ։ Մշտադիտարկումները շարունակվելու են ողջ շաբաթվա ընթացքում։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանի կողմից այժմ նախապատրաստվում է նամակ, որը կուղարկվի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ տեսուչների ուղեկցությամբ ցանկում ներառված ձկնաբուծարաններ համատեղ այցելելու և ներսում ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։
Արագիլների աղտոտվածության խնդրի լուծումը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվում են նախարարության լիազորությունների շրջանակում գտնվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ առկա խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 306 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար