Սպիտակ Տան մամուլի խոսնակն իր խոսքում արտաբերել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը



07-07-2020 10:43:36   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մաքենանին հուլիսի 6-ին իր ամենօրյա ճեպազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրին ՝ նշելով, որ այն վանդալիզմի զոհ է դարձել:
 


Հատկանշական է, որ Մաքենանին արտաբերել է հենց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, որից, ԱՄՆ-ում այնքան խուսափում են:
 
«Թվում է, որ հասկանալու եւ պատմական գիտելիքների պակաս
կա, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ներկայացնում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում ստրկության զոհերին, վանդալիզմի է ենթարկվում», - ասել է խոսնակը՝ անդրադառնալով վերջերս Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պղծմանը: 
 
Հուշարձանը վանդալիզմի էր ենթարկվել սեւամորթ ամերիկացու՝ ոստիկանի կողմից ենթադրյալ սպանության հետեւանքով ծայր առած բողոքի ցույցերի ընթացքում:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 670 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար