Արցախից Հայաստան տանող բոլոր հսկիչ-անցագրային կետերում շարունակվում են ախտահանման աշխատանքները

03-07-2020 12:35:15   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ COVID-19 վարակի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ԱՀ-ՀՀ բոլոր հսկիչ-անցագրային կետերում և հանրապետության բնակավայրերում շարունակել է ախտահանման աշխատանքները։
 


ԱՀ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հունիսի 24-ից 30-նն ընկած ժամանակահատվածում ախտահանվել է ԱՀ մուտք գործած շուրջ 1635 տրանսպորտային
միջոց։
 
Նշված ժամանակահատվածում «Աղավնո» անցակետնում ախտահանվել է ընդհանուր առմամբ 612 տրանսպորտային միջոց՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենա։
«Որոտան-Խնձորեսկ» անցակետում ախտահանվել է 139 ավտոմեքենա։
 
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում շուրջ 884 տրանսպորտային միջոց է ախտահանվել։
 
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները բոլոր հսկիչ անցակետերում իրականացնում են շուրջօրյա հերթապահություն։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 270 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար