Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

02-07-2020 16:23:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց՝ մեղադրյալների բացակայության պատճառով: Պաշտպանող կողմը պարզաբանեց, որ մասնակիցները նիստին ներկա չեն՝ համավարակով պայմանավորված ՀՀ-ում տիրող իրավիճակից ելնելով: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատական նիստերի դահլիճը փոքր է և դժվար կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը և պարետատան կողմից սահմանված այլ կանոնները:
 


Նիստը նախագահող դատավորը հակադարձեց, որ նիստերի դահլիճը բավականին ընդարձակ է և ցանկության դեպքում հնարավոր է պահել
սոցիալական հեռավորություն:
 
«Հետագա դատական նիստերին մասնակիցների բացակայությունը համավարակով պայմանավորված անթույլատրելի է համարվելու, և այս պատճառաբանությամբ յուրաքանչյուր մասնակցի բացակայությունը դիտվելու է որպես անհարգելի պատճառով դատական նիստին չներկայանալ»,- հայտարարեց դատավորը:
 
Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 14:00-ին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 366 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար