Արցախի առողջապահության ոլորտում կգործի պետպատվերի ծրագիրը

02-07-2020 15:06:42   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտում հունվարի 1-ից կգործի պետպատվերի ծրագիրը:
 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
«Արցախում առողջապահության ոլորտում նախատեսում ենք
բարեփոխումներ կատարել: Հունվարի 1-ից գործելու է պետպատվերի ծրագիրը: Բարձրացվելու են առողջապահական ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
 
ԱՀ նախագահի խոսքով՝ այժմ քննարկվում է բյուջեի փոփոխության նախագիծը, որպեսզի աշխատավարձերը բարձրանան 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:
 
Լիլիթ Դեմուրյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 279 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար