Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում

03-06-2020 18:17:23   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր առավոտից խիստ վերահսկողություն  է իրականացրել Երեւանի Դավթաշեն եւ Արաբկիր վարչական շրջանների մի շարք մանկապարտեզներում։ Դավթաշենի 5 մանկապարտեզներում կրկնակի ստուգայց է կատարվել՝ պարզելու նախորոք տրված հանձնարարականների կատարումը։ 
 
Նշված մանկապարտեզներում կանոնների
խախտումներ չեն արձանագրվել. ախտահանման, մանրէազերծման աշխատանքները կատարված  են եղել, երեխաների ջերմաչափումը իրականացվել է օրվա մեջ մի քանի անգամ, գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ չեն եղել։ Տեղում արձանագրվել է, որ նախկինում գրանցված մի շարք  թերություններ  կարգավորված են. այն է՝   գորգերը և փափուկ խաղալիքները հավաքված են, օգտագործվող սպասքը՝  կարգի բերված։ Երեխաների առօրյան մեծ մասամբ կազմակերպված է բացօթյա տարածքներում՝ հետեւելով ՀՀ կրթության տեսչական մարմնի տրված ցուցումներին:
 
Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 276 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար