Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

03-06-2020 16:40:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը։ ՀՀ ԱԺ նախագահն է եղել 1999-2003թթ.։
 


 
Ծնվել է Երև
անում։ Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։ 2003-2010 թվականներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան։
 
2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
 
2010թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
 
2010թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ: 2017 թ. ազատվել է դեսպանի պաշտոնից:
 
 
Պարգևներ և կոչումներ
 
ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998թ.)
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «Համագործակցություն» շքանշան (2001թ.)
Օրթոդոքս եկեղեցու Սուրբ Անդրեասի շքանշան (2001թ.):
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 263 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար