Վերջին երկու օրում 24 ժամով կասեցվել է Արարատի և Արմավիրի մարզերի 44 տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում՝ արտադրական 7 խոշոր ձեռնարկություն գործունեությունը

03-06-2020 16:25:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վերջին երկու օրում 24 ժամով կասեցվել է Արարատի և Արմավիրի մարզերի 44 տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, այդ թվում` սննդի վերամշակման և ալկոհոլային խմիչքների արտադրական կազմակերպություններ, դեղատներ, ատամնաբուժական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կազմակերպություններ, բանկ և վարկային կազմակերպություն։ Այս մասին տեղեկացրին ԱԱՏՄ-ից։
 


 
Կասեցված տնտեսվարողների շարքում է նաև արտադրական 7 խոշոր ձեռնարկություն։
 
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի ակտիվ ստուգայցերով արձանագրված
հիմնական խախտումներն են ախտահանման նորմերի չպահպանում, փակվող աղբամանների բացակայություն, որոշ դեպքերում աշխատողները չեն կրում դիմակ և ձեռնոց, համապատասխան գրանցամատյանները թերի են վարվում, այցելուների ջերմաչափում չի իրականացվում։
 
Արմավիրի և Արարատի մարզերում ԱԱՏՄ տարածքային կենտրոնի ակտիվ ստուգայցերը շարունակվում են։
 
Հիշեցում` խախտումների դեպքում նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները խստացվում են։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 215 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար