ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկելի է․ փոխնախարար

03-06-2020 16:08:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկելի է:
 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում, պատասխանելով անկախ պատգամավոր
Արման Բաբաջանյանի հարցին, ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
 
«Կորոնավիրուսով վարակված զինծառայողները հիմնական պայմանագրայինների և սպայական կազմից են, որոնք ելումուտ ունեն զորամասի տարածք: Վարակվածները մեկուսացված են, իրավիճակը վերահսկելի է»,- ասաց Բալայանը:
 
Փոխնախարարը հավելեց, որ Պաշտպանության նախարարությունում չկա ո՛չ դեղամիջոցների, ո՛չ էլ որևէ այլ խնդիր:
 
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 524 դեպք, որոնցից 3 454-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 841 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  61 650 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 170 դեպք:
 
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
 
Նորայր Շողիկյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 415 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար