Արմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ

02-06-2020 17:41:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ՝ դեսպանին և հանձին նրա՝ Իտալիայի ողջ ժողովրդին շնորհավորելով Իտալիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 


Նախագահ Սարգսյանը և
ս մեկ անգամ իր զորակցությունն է հայտնել բարեկամ Իտալիայի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ հնարավորինս շուտ կհաղթահարվեն կորոնավիրուսի համավարակի հետևանքները, և երկու երկրները ձեռնամուխ կլինեն հարաբերությունների առավել զարգացմանը:
 
Դեսպան Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և մաղթանքների համար՝ նշելով, որ Իտալիայում համավարակի ընթացքում միշտ զգացել է հայ ժողովրդի ջերմությունն ու բարեկամությունը:
 
Խոսելով Հայաստանի և Իտալիայի միջև խորը բարեկամական հարաբերությունների մասին՝ զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցության շարունակական ամրապնդման ու զարգացման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել նախագահ Սարգսյանի՝ աշնանն Իտալիա նախատեսվող պետական այցին, երկու երկրների միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին ու հնարավորություններին: Դեսպան Դել Մոնակոն ասել է, որ բարձր մակարդակի այցը նշանակալի կլինի երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև նշված ոլորտներում համագործակցության խորացման առումով:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 293 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար