Քաջարանի հավաքի մասնակիցներից այս պահին 20-ի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն. ՀԺ

28-05-2020 15:43:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Մայիսի 24-ին Քաջարանում տեղի ունեցած հավաքի մասնակիցներից այս պահի դրությամբ 20-ի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտումների մասին արձանագրություն:
 


Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ առաջարկելով առավել մանրամասն տեղեկատվության համար դիմել գրավոր կարգով:
 
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները ձերբակալել էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի մերձավոր շրջապատից
4 անձի, ինչը զայրացրել էր մարզի բնակիչներին: Ողջ օրվա ընթացքում նրանք բողոքի ակցիա էին անցկացրել ոստիկանության Կապանի բաժնի դիմաց: Ահազանգ էր եղել նաեւ ձերբակալվածների նկատմամբ ենթադրյալ բռնության վերաբերյալ, ինչի առնչությամբ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ ձերբակալությունները իրականացվել են ՔԿ հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում անձի առեւանգմանը, ծեծին եւ թմրանյութերի փաստի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում: Ձերբակալվածներն ազատ են արձակվել, նրանցից երեքին արդեն առաջադրվել են մեղադրանքներ, միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 314 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար