Մարտի 1-ին մի բարձրաստիճան սպա նախօրոք զգուշացրել է Ազատության հրապարակում գտնվող ցուցարարներին. Հայկ Ալումյան

29-02-2020 14:15:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
2008 թվականին Ազատության հրապարակում հավաքված ցուցարների մոտ եղել են նաև մարտական նռնակներ, այս մասին այսօր «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» խորագրով կոնֆերանսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
 


«Այնտեղ ոչ միայն հրազեն է եղել, ոչ միան մոլոտովի կոկտեյլներ, մահակներ, ոզնի կոչվող սարքավորումները, այլ ինչն այդ իրավիճակում առավել վտանգավոր էր, մարտական նռնակներ: Եթե մարտական նռնակն այդտեղ պայթեր, տուժելու էին շատ մեծ քանակով մարդիկ: Եվ ոստիկանության պետը որոշում է Մարտի 1-ի առավոտյան այդտեղ իրականացնել զննում, անհրաժեշտության դեպքում կարող էր խուզարկություն, որպեսզի հայտնաբերվեր այնտեղ գտնվող զենքը: Ինչո՞ւ առավոտյան շատ շուտ, որպեսզի հնարավորինս բացառվեր հավանականությունը, որ պատահական մարդիկ կլինեին այդտեղ, և այդ միջոցառման ժամանակ անհարմարություններ կլինեն, որպեզի հնարավորինս քիչ տուժեր քաղաքի բնականոն հունը»,- ասաց նա:
 
Տարածքը ոստիկանները շրջապատել էին, որպեսզի, ըստ Ալումյանի, ցուցարարները չկարողանային «փախցնել ու տանել» արգելված այդ իրերը, զենք-զինամթերը: «Բայց դժբախտաբար այդ միջոցառումից մի քանի ժամ առաջ մի բարձրաստիճակն ոստիկանական սպա զգուշացրած է լինում այնտեղ գտնվող անձանց, որ նախապատրաստվում է այսպիսի իրադարձություն: Եվ այդ մարդիկ արդեն դիմադրության
պատրաստ սպասում էին ոստիկաններին: Եվ այդ կադրերը ինքներդ եք տեսել, թե ինչպես էին մահակներով հարվածներ հասցնում ոստիկաններին: Տեղի է ունեցել ուժգին բախում՝ ոստիկանական ուժերի ու այնտեղ գտնվող անձանց միջև»,- ասաց Ալումյանը:
 
Նա նշեց, որ մարտական նռնակներ հայտաբերվել են այդ տարածքում, այդ ամենը արձանագրված է: Մյասնիկյանի արձանի տարածքում տեղի ունեցած դեպքերին անդրադառնալով՝ Ալումյանն ասաց, որ լարված ամբոխին մոտեցել է մի կին ու ասել, որ առավոտյան ոստիկանները սպանել են հինգ տարեկան երեխայի: Մարդիկ դրան հավատացել են, անգամ սկսել են ծաղիկներ բերել տարածք, և արդեն մարդկանց մոտ թշնամանք էր առաջացել ոստիկանների նկատմամբ: Հայկ Ալումյանը ցույց տվեց կադրեր, թե ինչպես էին ցուցարարները հարվածում ոստիկաններին:
 
Ըստ նրա՝ որոշ մարդիկ զինվել են մահակներով, «ոզնիներով», մոլոտովի կոկտեյլներով: «Ընդ որում, այսօր պարոն Քոչարյանի մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ սրանք խաղաղ ցուցարարներն են: Նշվում է, որ խաղաղ ցուցարարներին ցրելու նպատակով են ոստիկանական ուժերն ու զինվորականները ներգրավվել»,- նշեց նա: Ըստ Ալումյանի՝ Մարտի 1-ին զորք եղել է Երևանում, բայց տեղակայված են եղել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում, որպեսզի բացառեն այս «խաղաղ ցուցարարների» առաջխաղացումը դեպի նախագահի նստավայր և ԱԺ: Զորքեր են եղել կառավարական շենքի ամբողջ շրջակայքում, որպեսզի բացառեն հարձակումը շենքի վրա: Նաև զորքեր են եղել կամուրջների ու ռազմավարական այլ օբյեկտների մոտակայքում: Զորքերը տեղակայված են եղել այն հատվածում, որպեզի որևէ հատվածում ուղղակի շփման մեջ չլինեն ցուցարարների հետ, ասաց նա:
 
«Մեզ ասում են, որ զորքին եղել է հրաման կրակելու:
Բայց այսօր Գլխավոր շտաբի պետ Դավթյանն ասում է, որ զորքերը կրակելու հրաման չեն ունեցել»,- ասաց նա: Ըստ Ալումյանի՝ այդ իրադարձություններում, բացի այն, որ սպանվել է 10 անձ, մարմնական վնասվածք է ստացել 187 ոստիկան և 32 քաղաքացի: Իսկ սպանված ոստիկաններից մեկը՝ կապիտանը, ըստ Ալումյանի, բազմաթիվ բեկորային վնասվածքների ու այրվածքների հետաևանքով է մահացել: «Կարճ ասած՝ նրա կողքը մարտական նռնակ են պայթեցրել, և այս պայմաննեորւմ մեզ ասում են, որ ցույցերը եղել են խաղաղ, իսկ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ»,- նշեց նա:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 532 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար