Խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ. Ալեն Սիմոնյան

21-01-2020 13:58:35   | Հայաստան  |  Հասարակություն
Ես պնդում եմ, որ խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ: 
 


Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և ԱԺ մեկ այլ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջև տեղի ունեցած քաշքշուկին: 
 
Ըստ նրա՝ այսօր ամբողջ ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանն հավաքվելու և կարգապահական առումով լուրջ քննարկելու բան ունեն, քանի որ անընդունելի է համարում ԲՀԿ պատգամավորների պահվածքը, երբ
նրանք ամեն անգամ հրահրում ու նման իրավիճակ են ստեղծում նիստերի դահլիճում: 
 
«Եթե պատգամավորն իրեն թույլ է տալիս տեղից վեր կենալ և մոտենալ մեկ այլ պատգամավորի, որ ելույթ է ունենում ու հոխորտալ, եթե պատգամավորը թույլ է տալիս նիստերի դահլիճում սեռական բնույթի վիրավորանք հնչեցնել, իսկ նման բան տեղի է ունեցել, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դուք չեք լսել: Դա եղել է այո՛, քաշքշուկի ժամանակ ԲՀԿ պատգամավորի կողմից ընդհանուր գոռոցի ձևով»,- ընդգծեց Ա. Սիմոնյանը: 
 
Նրա համոզմամբ՝ Հայաստանի խորհրդարանում նման բան չի կարող լինել, որքան էլ որ նման բաներն ընդունված լինեն աշխարհի այլ երկրներում: 
 
«Ես կարծում եմ, որ ինքը (նկատի ունի ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին) հին աշխարհում մնացած մի անձնավորություն է, որը չի հասկացել ու դժվար թե հասկանա, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 7031 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար