Կլինի մեծ արտագաղթ, կլինեն անասնապահությունից հեռացողներ, դուք կխնդրեք հետո մեզ գալ, բայց մենք չենք գա. Մսավաճառները՝ ՍԱՏՄ պետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



16-01-2020 16:27:22   | Հայաստան  |  Հասարակություն
Ձեր կառավարության որոշումը ուժեղ պրեսի մեջ է դնում ժողովրդին. կլինի մեծ արտագաղթ, կլինեն անասնապահությունից հեռացողներ, դուք կխնդրեք հետո մեզ գալ, բայց մենք չենք գա: 
 


Այս մասին հունվարի 16-ին կառավարության շենքի առջև հայտարարեց բողոք ակցիա իրականացնող մսավաճառներից մեկը՝ դիմելով ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին: 
 
Հիշեցնենք, որ հունվարի 15-ից խստացվել է սպանդանոցային մորթը պարտադիր է դարձնելու մասին ՀՀ կառավարության 2018 թվականին
ընդունված համապատասխան որոշումը, ինչն էլ դարձել է մսավաճառների դժգոհության պատճառ: 
 
Ըստ ցուցարարի, եթե պետությունն իրենց մինչև հունիսի վերջ ժամանակ տա, իրենք փոքր տաղավարներ կկառուցեն, որտեղ էլ մորթ կիրականացնեն: 
 
ՍԱՏՄ ղեկավարն արձագանքելով ցուցարարներին՝ նշեց, որ իր համար զարմանալի հարցեր են բարձրացվում, քանի որ գործող սպանդանոցների սեփականատերերի հետ բոլորովին այլ բան են պայմանավորվել: 
 
«Մենք սպանադանոցների հետ նաև պայմանավորվել ենք, որ անասունի տեղափոխումն իրենք են իրականացնելու: Հիմա այստեղ այլ բաներ են խոսում, որոնք պետք է ճշտել»,- նկատեց Գեորգի Ավետիսյանը՝ առաջարկելով ցուցարարներին գնալ իրենց և սպանդանոցների սեփականատերերի հետ նախատեսված հանդիպմանը: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 716 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար