Ռուսաստանի նոր վարչապետի մայրը հայ է․ Ադրբեջանի նախկին արտգործնախարար

16-01-2020 13:55:23   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Միխայիլ Միշուստինի նշանակումը ՌԴ վարչապետի պաշտոնում: Նա հրապարակել է Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի թվիթերյան գրառումը, որում լրագրողը գրել էր. «Ռուսաստանի ճակատագիրը կախված է նրանից, թե ինչքան կլինենք մենք»:
 


Մարգարիտա Սիմոնյանը նկատի է
ունեցել Վլադիմիր Պուտինի ծնելիության խթանման ծրագրի մասին հայտարարությունը, սակայն Զուլֆուգարովը Սիմոնյանի գրառումը այլ կերպ է մեկնաբանել․ «Հայերը կազմում են Ռուսաստանի բնակչության 0,89%-ը: Եթե Միխայիլ Միշուստինը դառնա վարչապետ, իսկ Լավրովը պահպանի արտգործնախարարի պաշտոնը, Ռուսաստանի կառավարությունում երկու էթնիկ հայ կլինի», – եզրակացրել է Զուլֆուգարովը:
 
Իսկ գրառման մեկնաբանություններում Զուլֆուգարովը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, գրել է, որ Միշուստինի մայրը հայ է:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1164 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար