ԱԳՆ-ն արհեստածին է որակում ԼՂ կարգավորման գործընթացում միջհամայնքային հանդիպումների հարցը

13-12-2019 17:40:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ արտաքին գործների նախարարությունը արհեստածին է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանի այն առաջարկը, որ պետք է հանդիպումներ կազմակերպվեն «Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ»:
 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
 
«Լեռնային Ղարաբաղը իր պատմության ընթացքում երբեք չի եղել երկհամայնքային միավոր:
Անգամ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը եղել է հայկական ինքնավարություն: Չնայած Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությանը` փոխելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական պատկերը` ի հաշիվ ադրբեջանցիների վերաբնակեցման, հայերը Լեռնային Ղարաբաղում կազմել են բացարձակ մեծամասնություն: Ուստի, միջհամայնքային հանդիպումների կամ թեմաների վերաբերյալ դատողությունները համարում ենք արհեստածին: Դրանք ունեն մեկ նպատակ` պայմանականություններ մտցնել Արցախի իշխանությունների` խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք կողմ դառնալու հարցին»,- ասաց Նաղդալյանը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 841 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար