Լեգենդար Take 6-ը համերգ կնվիրի Մալխասի 75-ամյակին



10-12-2019 19:10:05   | Հայաստան  |  Մշակույթ
 


 
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 18-ին, ժամը 19։30 կկայանա Գրեմմիի 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը: Աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը մեր երկրում ելույթ է ունենալու առաջին անգամ: Հատկանշական է, որ ակապելա խմբի համերգը նվիրվում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական
արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին: 
 
Գրեմմիի 10-ակի, Dove մրցանակի 10-ակի դափնեկիր, ինչպես նաև այլ հեղինակավոր մրցանակներ նվաճած ամերիկյան վոկալ սեքստետը կատարում է ակապելա գործեր՝ հիմնականում հոգևոր երաժշտություն: Խումբը դրանում ինտեգրում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից R&B, փոփ երաժշտության էլեմենտներ: 
 
Խումբը ձևավորվել է 1980 թվականին՝ Օուքվուդ համալսարանի ուսանողների կողմից: Կոլեկտիվի նշանաբանն է. «Եկեք սարեր շուռ տանք»: 
Երևանյան համերգին հայ ունկնդիրը Take 6-ի կատարմամբ կվայելի ինքնատիպ ստեղծագործություններ: Ծրագրում խմբի լավագույն կատարումների ծաղկաքաղն է լինելու: 
 
Բացի այդ, դեկտեմբերի 25-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում էլ կկայանա հոբելյանական երեկո՝ կրկին նվիրված Լևոն Մալխասյանի 75-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը և նրա ընկերները:
Հավելենք, որ համերգների կազմակերպիչը Prime Production-ն է: 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 546 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար