ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 2-ից 8-ը գրանցվել է 183 արտակարգ

09-12-2019 18:27:08   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 2-ից 8-ը գրանցվել է 360 դեպք, որից 183-ը՝ արտակարգ:
 


Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 135 կենցաղային կանչ, 60 հրդեհի ահազանգ, 99 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 112 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել
1 քաղաքացի:
 
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 13 դեպք, տուժել է 22 և զոհվել 1 քաղաքացի:
 
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք:
 
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 24 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 18 տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 570 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար