Նորավան գյուղում այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր

12-11-2019 09:59:28   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն
Նոյեմբերի 11-ին, ժամը 15:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Նորավան գյուղի թիվ N զորամասի մոտակայքում:
 


ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության
հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:28-ին, մարվել՝ 18:43-ին: Այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և պտղատու ծառեր:
 
 
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 հրշեջ-փրկարար և Նորավան գյուղի 5 բնակիչ:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 407 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար