Արարատ Հայկական միության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման միջնորդագիր է հանձնվել Վալենսիայի խորհրդարանի նախագահին

11-11-2019 17:29:05   | Հայաստան  |  Հասարակություն
 

Նոյեմբերի 7-ին Արարատ Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը հանդիպեց Վալենսիայի խորհրդարանի նախագահ Էնրիկ Մորերայի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իսպանական և հայ-վալենսիական փոխգործակցության խնդիրներ։ Արարատ Ղուկասյանը խորհրդարանի նախագահին հանձնեց Հայոց
ցեղասպանության ճանաչման միջնորդագիր, որն, այս էլ արդեն չորրորդ անգամ կներկայացվի խորհրդարանում։
 
Հիշեցնենք, որ Իսպանիայում ցեղասպանությունը ճանաչել են 5 մարզ և 35 քաղաք, որոնցից 28-ը՝ Վալենսիայի մարզում և Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ։
 
Էնրիկ Մորերան հայկական միության նախագահին հանձնեց խորհրդարանի պատմության գիրքն ու քաղաքի խորհրդանիշ համարվող կերամիկայի նմուշը։
 
Հանդիպմանը ներկա էին նաև «Հայ ժողովրդի լավագույն բարեկամ» մրցանակակիր Սալվադոր Գարսիան և խորհրդարանի աշխատակիցներ:
 
Միջնորդագիրը խորհրդարանում կներկայացվի, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 443 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար