Մեկնարկել է «Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդեսը

11-11-2019 15:32:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում այսօր մեկնարկել է «Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդեսը: Նոյեմբերի 11-13-ն անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների և երիտասարդ գիտնականների նախաձեռնությամբ: Մեզ հետ զրույցում ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Վլադիմիր Վարդապետյանն ասաց, որ միջոցառման նպատակն է հանրամատչելի կերպով հանրությանը ներկայացնել քիմիայի դերը կյանքում, մասնավորապես՝ արտադրության տարբեր ոլորտներում, ինչպես նաև դիմորդներին ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում:
 


«Ցուցադրությանն իրեն
ց աշխատանքներն են ներկայացնում մեր ֆակուլտետի ուսանողները, ինչպես նաև գիտահետազոտական տարբեր ինստիտուտների ներկայացուցիչներ: Հուսով ենք՝ այս միջոցառմամբ կարող ենք ցույց տալ հանրությանը, որ բնական գիտությունների միջոցով մենք կարող ենք հասնել ավելիին՝ լուծելով տնտեսական, էկոլոգիական և կենցաղային խնդիրներ»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը: Ի դեպ, ցուցադրությանը ներկայացված են Վլադիմիր Վարդապետյանի և ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Գրիգորյանի կողմից աճեցված բյուրեղները
, որոնք արդեն գտել են իրենց կիրառությունը զարդերի մեջ: Աստղիկ Գրիգորյանն ասաց, որ բյուրեղները դրվել են էմալների մեջ, որոնք պատրաստվում են սոճու խեժից:
 
Վլադիմիր Վարդապետյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին Ֆրանսիայում գործում է կազմակերպություն, որը, կիրառելով իրենց տեխնոլոգիան, արտադրում է զարդեր: Քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանը ցուցադրությանը ներկայացնում է էկոլոգիապես մաքուր և անվտանգ եղանակով թղթի արտադրությունը, որը, նրա փոխանցմամբ, օգուտ կտա երկրին տնտեսական և էկոլոգիական տեսանկյունից: «Ես ներկայացնում եմ, թե ինչպես կարելի է քարից էկոլոգիապես և անվտանգ կերպով թղթի այլընտրանք ստանալ: Հումքի համար ընտրել ենք կրաքարը՝ կալցիումի կարբոնատը, իսկ որպես մյուս բաղադրիչ՝ կիրառել ենք բարձր ճնշման պոլիէթիլենը: Ստացված թուղթը կարելի է անվերջ վերամշակել, ինչը նշանակում է, որ այն ավելի մատչելի է»,- հավաստիացրեց Շուշաննա Վարդանյանը՝ հավելելով, որ այդպիսով կարելի է չվնասել բնությանը՝ չկտրելով ծառերը և վերամշակելով պլաստիկե թափոնները:
 
«Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդեսին ներկայացվում են նաև ջրի ախտահանման անվտանգ եղանակ, ոչ պիտանի անվադողերի վերամշակում՝ նոր արտադրական հումքի ստացմամբ, հեղուկ պարարտանյութերի, անվտանգ տեխնիկական մաքրող և լվացող նյութերի արտադրություն, կոսմետիկ օճառներ՝ պատրաստված դեղաբույսերի յուղերից և այլն: Հիշեցնենք, որ ցուցադրությունը տեղի է ունենալու մինչը նոյեմբերի 13-ը, որը բաց է հանրության համար:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 322 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար