Երևանում ավարտվել է Արգենտինական տանգոյի շաբաթ

15-10-2019 16:37:24   | Հայաստան  |  Հասարակություն
 

 
Հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայացավ Արգենտինական տանգոյի շաբաթ 2019-ը, որը կազմակերպել էր Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը, ՀԲԸՄ Հայաստանի հետ միասին, բերելով Երևան արգենտինական տանգոյի լավագույն ավանդույթները, էսթետիկան ու կիրքը:
 
Տանգոյի շաբաթը ներառում էր տանգոյի մեծ շոու, վարպետության դասեր, տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություններ ու բանախոսություններ: Շաբաթվա միջոցառումներին իրենց մասնակցությունն ունեցան հայտնի պարողներ Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին:
 
Մասնավորապես, հոկտեմբերի 7-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Արգենտինական կենտրոնում» տեղի ունեցավ
Տանգոյի մասին բանախոսություն, որին հաջորդեց «Տանոգն մերն է. Տանգոն և ներգաղթը» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը:
 
Հոկտեմբերի 8-ին ՀԲԸՄ Հայաստանում կայացավ “Master class and milonga. Argentine Tango Night" միջոցառումը` Milonga Petricor տանգոյի դպրոցի մասնակցությամբ, որի ժամանակ ներկաները մասնակցեցին տանգոյի վարպետության դասի:
 
Հոկտեմբերի 9-ին ՀԲԸՄ Հայաստանում ցուցադրվեց Թերզա Կոստանտինիի «Ես այսպիսին եմ, Տիտան Բուենոս Այրեսից» ֆիլմը, որր մեզ պատմեց նշանվոր այս արտիստի կյանքի պատմությունը՝ ուղեկցված այդ ժամանակների Բուենոս Այրեսի միջավայրով ու կոլորիտով։
 
Հոկտեմբերի 11-ին ՀԲԸՄ Հայաստանում կայացավ վարպետության դաս, որը վարեցին տանգոյի պարողներ Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին: Մուտքը կամավոր հանգանակությամբ էր, որից ստացված գումարը կնվիրաբերվի Երևանի «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցին: 
 
Երևանում Արգենտինական տանգոյի շաբաթ 2019-ն ավարտվեց տանգոյի մեծ շոուով, որը կայացավ քաղաքի կենտրոնում հոկտեմբերի 12-ին, երբ
Արգենտինայում նշվում էր Մշակութային բազմազանության օրը։ Շոուն, որին մասնակցում էին պարողներ Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին, տանգոյի ներկայացում էր, որը պատմում էր հայ ներգաղթյալ աղջկա ու արգենտինացի տղայի սիրո պատմություն։ Շոուի ավարտին ներկաները մասնակցեցին վարպետության դասի՝ սովորելով պարել արգենտինական տանգո։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 527 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար