Անտառային սաստիկ հրդեհներ են մոլեգնում Լիբանանում եւ Սիրիայում. «Արմենպրես»

15-10-2019 15:24:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Լիբանանի եւ Սիրիայի իշխանությունները երկրորդ օրն Է՝ պայքարում են անտառային սաստիկ հրդեհների դեմ, իրադրությունը սրվել Է եղանակային պայմանների՝ տապի եւ քամու ուժեղանալու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հայտնել են արաբական ԶԼՄ-ները:
 


Լիբանանում կրակը լեռնային անտառներ Է ճարակել ՄԵշրեֆի (մայրաքաղաք Բեյրութից հարավ) շրջանում եւ ծովամերձ մի շարք այլ գյուղերում, ինչի մասին հայտնել Է Naharnet լիբանանյան լրատվական պորտալը: «Վերջին մի քանի տասնյակ տարվա ընթացքում Լիբանանում նման բան չի եղել»,-պորտալը մեջբերել Է երկրի քաղաքացիական պաշտպանության ուժերի ղեկավար գեներալ Ռայմոն
Հաթարի խոսքը: Լույս հոկտեմբերի 15-ի գիշերը տուժած մի քանի շրջաններից տարհանել են բնակիչներին:
 
Երեքշաբթի առավոտյան Լիբանանում կրակի դեմ պայքարին միացել Է Կիպրոսը, ինչի մասին հայտնել Է Լիբանանի ՆԳ նախարար Ռայյա ալ Հասանը:
 
Կիպրոսը հրդեհները մարում Է օդից՝ բռնկման օջախների վրա ջուր լցնելով Մեշրեֆի շրջանում: Երեքշաբթի առավոտյան եւս մեկ խոշոր հրդեհ Է բռնկել Մեթնի շրջանում, որը գտնվում Է Բեյրութից 15 կիլոմետր հեռավորության վրա: Հրդեհաշիջմանը ներգրավվել են ռազմական ուղղաթիռներ եւ քաղաքացիական պաշտպանության ուժեր: Ինչպես հայտնել Է Ikhbariya հեռուստաալիքը, Սիրիայում բռնկման հիմնական օջախները գրանցվել են երկրի հյուսիսարեւմտյան մասի երեք նահանգում՝ Հոմսում, Տարտուսում եւ Լաթաքիայում: Հրդեհաշիջմանն օգնելու համար այնտեղ հրշեջ բրիգադներ են փոխադրվել հարավային նահանգներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 632 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար