Սիրիայում 4 երեխա է զոհվել, 9-ը՝ ծանր վիրավորում ստացել, իր տունը հարկադրված լքել է 70 հազար երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

15-10-2019 14:56:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող մարտերի ժամանակ 4 երեխա է զոհվել, 9-ը՝ վիրավորվել, իրենց տները պարտադրված է եղել լքել մոտ 70 հազար երեխա:
 


Այս մասին ասվում է Ժնեւում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորի կողմից հրապարակված հայտարարության մեջ:
 
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունների հետեւանքով առնվազն 4 երեխա է զոհվել, 9-ը՝ վիրավորվել: Ըստ տեղեկությունների՝
Թուրքիայում սպանվել է 7 երեխա»,- նշել է Ֆորը:
 
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալներով՝ «Սիրիայի հյուսիս-արևելքում մարտերի սկսվելուց ի վեր մոտ 70 հազար երեխա տեղահանվել է»:
 
 
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի հայտնած տվյալների՝ հոկտեմբերի 9-ից սկսած՝ ռազմական գործողությունների արդյունքում հարձակման է ենթարկվել եւ ավերվել 3 հիվանդանոց եւ 1 դպրոց: 170 հազար երեխա ունի մարդասիրական օգնության կարիք:
 
Վերջում Ֆորը հակամարտող կողմերին եւ բոլոր նրանց, ովքեր կարող են ռազմական գործողությունների ընթացքի կամ ավարտի վրա որեւէ ազդեցություն ունենալ, կոչ է արել պաշտպանել երեխաներին եւ քաղաքացիական հանրությանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 918 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար