Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ. «Փաստինֆո»

15-10-2019 11:14:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են  «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հայտնեց քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Նրա փոխանցմամբ՝ Գագիկ Խաչատրյանը  «Երևան֊Կենտրոն» ՔԿՀ է տեղափոխվել երեկ երեկոյան։
 


Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գագիկ Խաչատրյանը մի քանի օր գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում՝ հետազոտությունների։
 
Հիշեցնենք, որ չարաշահումների մեջ մեղադրվող Գագիկ Խաչատրյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել հոկտեմբերի 10-ին։ Ըստ պաշտոնական պատճառաբանության՝ հետազոտման։
 
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է օգոստոսի 27-ին, հետագայում նրան
ԱԱԾ-ում քննվող քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի գույքի վատնում կատարելու համար եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։
 
«Փաստինֆո»-ն հաղորդել էր, որ դա երկրորդ քրեական գործն է, որով Գ.Խաչատրյանն անցնում է։ Նա մեղադրյալի կարգավիճակ է ունեցել նաեւ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով՝ փետրվարից։ Այդ գործով նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը, սակայն ամիսներ առաջ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Այս գործը վերաբերում է պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումներին։
Նշված քրեական գործը ՀՔԾ-ն ուղարկել է ԱԱԾ, որտեղ երկու գործերը միացվել են մեկ վարույթում։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 352 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար