Նախարար Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՋՕԸ-երի տնօրենների հետ

15-10-2019 09:41:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենների հետ, քննարկել ոլորտին առնչվող աշխատակարգային և կազմակերպչական հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եփրեմյանը։
 


Ընկերությունների տնօրեններին ուղղված իր խոսքում նախարար Պապիկյանը նկատել է, որ ընթացիկ տարվա աշխատանքների արդյունավետությամբ, ինքնածախսածածկման մակարդակով և ջրային ռեսուրսների օպտիմալ կառավարմամբ է պայմանավորված ջրային ոլորտի կազմակերպաիրավական հետագա տեսլականը։
 
Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները, ըստ մարզերի, նախարարին են զեկուցել հավաքագրումների փաստացի
մակարդակը, ջրօգտագործողների հետ աշխատանքների կազմակերպման բարդություններն ու սեզոնային խնդիրները։ Ըստ ստացված տվյալների 2019 թվականին նախորդ տարվա համեմատությամբ հավաքագրվել է 578 մլն դրամով ավել գումար, էլ․ էներգիայի գծով կատարվել՝ 1,7 մլրդ դրամի խնայողություն։
 
Սուրեն Պապիկյանը մտահոգություն է հայտնել ՋՕԸ-երի կողմից գանձումների փաստացի ցուցանիշների առնչությամբ և հատուկ ընդգծել, որ անհրաժեշտ է վերջ դնել տարիներով հաստատված այն գործելաոճին, երբ կառավարությունը ստիպված է լինում բյուջեից ամեն տարի փոխհատուցել ՋՕԸ-երի անարդյունավետ աշխատանքների հետևանքով գոյացած պարտքերը։
 
Ավարտին նախարարը ոլորտի առողջացման և ցուցանիշների բարելավման ուղղությամբ մի շարք ցուցումներ և հանձնարարականեր է տվել ներկաներին։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 346 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար