«Թուրքիայի գործողությունները Սիրիայում սպառնում են տարածաշրջանի ապակայունացմանը». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

14-10-2019 18:22:55   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտավախություն է հայտնել, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները կարող են ապակայունացնել ողջ տարածաշրջանը: Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Լոնդոնում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանում: «Ուրբաթ Ստամբուլում հանդիպեցի նախագահ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի և պաշտպանության նախարար Աքարի հետ: Ես նրանց հայտնեցի իմ անհանգստությունն ընթացիկ գործողությունների, տարածաշրջանում ապակայունացման, լարվածության աճի և մարդկանց տառապանքների ավելացման վերաբերյալ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
 


«Ակնկալում եմ, որ Թուրքիան կգործի զսպվածությամբ և այլ
դաշնակիցների հետ համաձայնեցված, որպեսզի կարողանանք ապահովել ձեռքբերումները՝ մեր ընդհանուր թշնամու դեմ պայքարում»,- հավելել է Ստոլտենբերգը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 525 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար