«Թուրքիան չի դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում». Էրդողանի խոսնակ

14-10-2019 18:08:25   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ չնայած արևմտյան երկրների հորդորներին՝ Անկարան չի դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում: Այս մասին տեղեկացնում է Sabah պարբերականը:
 


«Նրանք, ովքեր լռում էին, երբ Մոսուլում, Ռաքքայում և Դեր Զորում հազարավոր մարդիկ էին սպանվում, խուճապի մեջ են
«Խաղաղության ակունք» գործողության հաջողությունից և կոչ են անում դադարեցնել այն, սպառնում են Թուրքիային պատժամիջոցներով: Բայց մենք կանգ չենք առնի, քանի չենք հասել մեր նպատակներին»,- գրել է Քալընն իր թվիթերյան էջում:
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 455 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար