Մերկուրին կանցնի արեգակի սկավառակի վրայով. Բյուրականի աստղադիտարանը կկազմակերպի դիտում

14-10-2019 16:55:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այս տարվա  նոյեմբերի 11-ին ականատես կլինենք հազվագյուտ երկնային երևույթի՝ Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով։
 


Ինչպես հայտնեցին Բյուրականի աստղադիտարանից, այս երևույթը դիտվում է այն ժամանակ, երբ Մերկուրին գտնվում է Երկիր-Արեգակ գծի վրա։ Այն տեղաշարժվում է Արեգակի սկավառի վրայով, և մեզ տեսանելի է լինում Մերկուրիի մուգ պատկերը Արեգակի վառ ֆոնին: Նոյեմբերի 11-ին անցումը կլինի Գրինվիչի ժամանակով 12։35-ից
մինչև 18։04 և կտևի ընդհանուր առմամբ 5 ժամ 29 րոպե։ Նախորդ անցման (2016թ.) տևողությունը եղել է մոտավորապես 7,5 ժամ: Այս անցմանը կարելի է հետևել սիրողական աստղադիտակներով և արեգակնային լուսազտիչներով (ֆիլտրերով)։
 
 
Ներքին մոլորակների՝ Մերկուրիի և Վեներայի անցումները սովորաբար տեսանելի են բոլոր տեղանքներից՝ բացառությամբ նրանց, որտեղ տվյալ պահին Արեգակը մայր է մտել, սակայն դիտման անկյունից ելնելով՝ անցման սկիզբն ու ավարտը կարող են մի քանի րոպեով տարբեր լինել: Նոյեմբերի 11-ին լավագույն տեսանելիության պայմաններ կլինեն Հարավային և Կենտրոնական Ամերիկաներում, մասամբ Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։
 
Հայաստանում մասնակի անցումը կդիտվի օրվա վերջում՝ արևամուտի ժամանակ։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 758 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար