Հայաստանի EITI պատվիրակությունը հյուրընկալվել է Միացյալ Թագավորության կառավարության Գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության վարչությունում

17-09-2019 18:00:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Միացյալ Թագավորություն ուսուցողական այցի շրջանակում Հայաստանի Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) պատվիրակությունը հյուրընկալվեց Միացյալ Թագավորության կառավարության Գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության վարչությունում (BEIS Department)։ Ուսուցողական այցի հիմնական նպատակն իրական սեփականատերերի բացահայտման ՄԹ-ի առաջավոր փորձի ուսումնասիրությունն է։
 

Հայկական պատվիրակության կազմում աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամ Լիլիա Շուշանյանը, Հայաստանի ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամ Սոնա Այվազյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար, ԱՃԹՆ ԲՇԽ-ի անդամ Պերճ Խաչատրյանը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կայուն զարգացման գծով փոխնախագահ, ԲՇԽ-ի անդամ Արմեն Ստեփանյանը, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ Տաթևիկ Մկրտչյանը, ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային բաժիններում առանձին գործառույթների համակարգման խորհրդատու Անի Վարդերեսյանը և Երևանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ազգային համակարգող Գոռ Խաչատրյանը:
 
Կայացած աշխատաժողովի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը ՄԹ Գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության վարչությունից և Ընկերությունների
պալատից տեղեկացավ Միացիալ Թագավորության ընկերությունների իրական սեփականատերերի ռեգիստր հիմնելու, իրավական կարգավորումների, ռեգիստրի վարման փորձի մասին:
 
Աշխատաժողովին մասնակցում էին ՄԹ-ի Գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության վարչության տնօրենի ընկերությունների օրենքի բարեփոխումների գծով օգնական Սթիվեն Ուեբսթերը, իրական սեփականատերերի թափանցիկության քաղաքականության խորհրդատու Օլգա Բինիոնսը, Ընկերությունների պալատի նշանակալի ազդեցություն ունեցող անձանց համապատասխանության և տվյալների պաշտպանության և իրավական ապահովման բաժնի ղեկավար Լի Ռոբինսը, քաղաքականության ավագ խորհրդատու Լին Քրոսը և տեխնիկական ճարտարապետ Քրիս Մորգանը։
 
Աշխատաժողովի մասնակիցները ներկայացրեցին Ընկերությունների պալատի՝ նշանակալի ազդեցություն ունեցող անձանց՝ իրական սեփականատերերի ռեգիստրի վարման գործառույթները, իրավական կարգավորությունները, համագործակցությունն այլ պետական գործակալությունների և հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև այլ երկրների հետ համագործակցության շրջանակը։ Ներկայացվեց տեղեկատվության հավաքագրման, տվյալները հանրության համար հասանելի դարձնելու, անձնական տվյալների պաշտպանության, իրական սեփականատերերի բացահայտման պահանջների կատարման իրավական կարգավորումները։
 
Հայաստանի պատվիրակության անդամներն ուսումնասիրեցին ՄԹ ռեգիտրի տեխնիկական բնութագրիչները, առցանց և թղթային տարբերակներով տվյալների ներկայացման գործընթացները, ներկայացված տվյալների ստուգման ներդրված պրակտիկան։ Վարչության ներկայացուցիչները ներկայացրեցին նաև ընթացիկ բարեփոխումները և ոլորտում սպասվող միջազգային զարգացումները։
 
Հանդիպում կայացավ նաև ՄԹ ԱՃԹՆ-ի պատասխանատուներ՝ Գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության վարչության ներկայացուցիչ, ՄԹ ԱՃԹՆ-ի քարտուղարության քաղաքականության հարցերով խորհրդատու Մայք Նաշի և Նավթի և Գազի գործակալության գլխավոր տնտեսագետ և ֆիսկալ վերլուծաբան Մայք Էրփի հետ։ Հայաստանյան պատվիրակության անդամները և Մեծ Բրիտանիայի ԱՃԹՆ-ի պատասխանատուները փոխանակվեցին ԱՃԹՆ-ի ներդրման իրենց փորձով: Ներկայացվեց մինչ այժմ երկրների կողմից իրականացված ԱՃԹՆ-ի աշխատանքները, ԱՃԹՆ-ի վավերացման ԱՃԹՆ-ի փորձը, ինչպես նաև քննարկվեցին ԱՃԹՆ-ի նոր՝ ծրագրի մակարդակով հաշվետվողականության, տվյալների համակարգային բացահայտման և բնապահպանական հաշվետվողականության պահանջներ և երկրների՝ դրանց իրակացմանն ուղղված քայլերը։
 
Միացյալ Թագավորություն ուսուցողական այցը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 387 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար