Էրիկ Գրիգորյանն ընտրվել է ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նախագահ

17-09-2019 17:47:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Երևանում կայացել է ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի հերթական 5-րդ նիստը, որի մեկնարկին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընտրվել է խորհրդի նախագահ՝ մեկ տարի ժամկետով։ Երևան ժամանած պատվիրակությունների ներկայացուցիչները քննարկել են մթնոլորտային
օդն աղտոտող նյութերի  արտանետումների հաշվարկման մեթոդների, կլիմայի փոփոխության խնդիրների շուրջ համագործակցության հնարավարությունների, բնապահպանական ծրագրերի  իրականացման, միջազգային պայմանագրերի շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցեր: Կողմերը փոխանակվել են նաև  թափոնների  կառավարման ոլորտում իրենց ունեցած փորձով։ 
 
Նիստին հաջորդած մամուլի ասուլիսում խորհրդի նախագահ Էրիկ Գրիգորյանն ամփոփել է աշխատանքների արդյունքները՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել հարթակի աշխատանքները, առաջնայնություն տալ բնապահպանական խնդիրների նորարարական լուծումներին։ Ասուլիսի բանախոսները կարևորել են գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացումը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 386 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար