Նաիրա Մարգարյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին

17-09-2019 17:34:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն այսօր ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատիին և Բրիջիթ Բոումենին։ Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (Business Angel Network of Armenia) նախաձռնությամբ։
 
Լուիջի Ամատին Business Angels Europe նախագահն է, МЕТА վենչուրային ընկերության գործադիր տնօրենը և «Իտալական
հրեշտակ» ներդրողների ցանցի հիմնադիրը, իսկ Բրիջիթ Բոումենը Եվրոպայի բիզնես ներդրող հրեշտակների ցանցի նախագահն է։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական գիտելիքահեն ստարտափ թիմերում ներդրումային հնարավորությունների ընդլայնման հեռանկարները։ 
 
Նաիրա Մարգարյանն ընդգծել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար առաջնահերթ է ՓՄՁ-ների համար ֆինանսների հասանելիության ապահովումը, իսկ բիզնես հրեշտակները և վենչուրային ներդրողներն այդ գործընթացի անբաժանելի մասն են։
 
Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենը նշել են, որ օրենսդրական համակարգի բարեփոխումներն ու պարզեցումները կարող են Հայաստանն ավելի գրավիչ դարձնել բիզնես հրեշտակների շրջանում, ինչի շնորհիվ կարող են նաև ավելանալ նրանց կողմից կատարվող ներդրումները։
 
Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել հաջորդիվ քննարկել առաջիկա անելիքները և շարունակական համագործակցություն հաստատել Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի հետ։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 366 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար