Քննարկվել են ՀՀ բնական կերհանդակների տեղեկատվական համակարգի մշակման իրագործելիության ու հնարավոր կառուցվածքի ուսումնասիրության արդյունքները

17-09-2019 17:23:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ բնական կերհանդակների (արոտավայրերի և խոտհարքների) տեղեկատվական համակարգի մշակման իրագործելիության և հնարավոր կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով, որին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, պետական այլ մարմինների, ոլորտում գործող միջազգային, հասարակական և գիտական հաստատությունների ներկայացուցիչները:
 
Աշխատաժողովը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալության» ՀԿ-ի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող CARMAC II ծրագրի համատեղ նախաձեռնությամբ:
 
Միջոցառման սկզբում փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը հանդես է եկել
ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հանրապետությունում հիմնականում կիրառվում է գյուղատնտեսական կենդանիների արոտամսուրային պահվածք, իսկ արոտային շրջանում կենդանիների հիմնական կերը արոտականաչն է, ապա հանրապետության բնական կերհանդակների օգտագործման ծավալների բուսածածկի վիճակի և սննդարարության ամբողջական վերլուծության հիման վրա մշակված արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման համակարգի կիրառումը ոլորտի համար ունի կենսական նշանակություն»:  
 
Իր խոսքում Տիգրան Գաբրիելյանը նաև հույս է հայտնել, որ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետությունում բնական կերահանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրի համակարգման հարթակի գործարկումը կնպաստի համայնքամերձ արոտավայրերի ծանրաբեռնվածության թեթևացմանը և այդ հողերի դեգրադացման կանխմանը, ենթակառուցվածքների զարգացման միջոցով հեռագնա արոտավայրերի և խոտհարքների օգտագործման մատչելիությանը և հասանելիության ապահովմանը, դրանց բարելավմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացմանը, խոտհարքների և արոտավայրերի` ըստ ծանրաբեռնվածության և հերթափոխով օգտագործման միջոցով անասբաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացմանը:
 
Բնական կերհանդակների տեղեկատվական համակարգի իրագործելիության և հնարավոր կառուցվածքի ուսումնասիրության մեջ դիտարկվում են տվյալ համակարգի ստեղծման իրատեսական հիմքերը, հնարավորությունները, ժամկետները, բյուջեն և ճանապարհային քարտեզը: 
Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկման արդյունքները կներկայացվեն շահագրգիռ կողմերին և համապատասխան դիտարկումները հաշվի կառնվեն արդյունքների վերջնական ձևակերպման և հետագա քայլերի պլանավորման ընթացքում:  
 
բարձրացմանը:   Բնական
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 367 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար