Դասընթաց պատկան մարմինների աշխատակիցների համար

17-09-2019 17:14:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության մասնագետները պետական մի շարք գերատեսչությունների (Սննդամթերքի անվտանգութուն, Շուկայի վերահսկողության, Կրթության, Բնապահպանության և ընդերքի, Առողջապահական և աշխատանքի տեսչական
մարմիններ) աշխատակիցների համար անցկացրել են  «Հրդեհային անվտանգության հիմունքներ» և  «Ուժեղ երկրաշարժի դեպքում վարվելակերպի կանոնները» թեմաներով սեմինարներ:
 
Դասընթացների ընթացքում առարկայորեն քննարկվել են մեր երկրին սպառնացող վտանգավոր բնական երևույթները, դրանց հնարավոր հետևանքները, հրդեհային անվտանգության պահանջների կատարման և պահպանման, շինարարական նորմերով նախատեսվող շենքերի և շինությունների հրդեհային անվտանգության նոր պահանջների ներդրման հետ կապված խնդիրները: 
 
Դիտարկվել են սեյսմիկ ռիսկերի կառավարման, ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության վարվելակերպի կանոնների պահպանմանն առնչվող հարցերը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 365 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար