Քոչարյանին նորից բանտ տանելը հիմնական հարցից շեղելու միջոց էր. Պարույր Հայրիկյան. irakanum.am

17-09-2019 16:30:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
irakanum.am ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից չէր փախել, այնպես որ նրան բանտ տանել, հետո ազատ արձակել, հետո նորից բանտ տանելը հիմնական հարցից շեղելու միջոց էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը։
 


«Եթե իսկապես հետաքրքրում էր արդարադատությունը, ապա առաջնայինը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի բանտում լինել չլինելը պետք է լիներ, այլ պետք է գործը քննվեր։ Սրանով Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ գործով զբաղվելու փոխարեն
զբաղվեցինք տասներորդական հարցով։ Դատարանը կքններ գործը, կպարզեր, որ արդար է, ազատ կարձակեր, կպարզեր, որ մեղավոր չէ կամ հակառակը կպարզեր, որ ուղղակի մասնակցություն ունի «Մարտի մեկի» բացասական իրադարձություններին եւ կկայացներ դատավճիռ։ Իսկ իրենք արհեստականորեն շեղեցին բուն խնդրից»,- ասաց Հայրիկյանը եւ հավելեց, որ ինքը սկզբունքորեն որպես իրավապաշտպան միշտ դեմ է եղել նախնական կալանքին։
 
«Եթե ազատ արձակումը կամ խափանման միջոցի փոփոխությունը չի հանգեցնում քննության խանգարմանը, ապա ես դեմ եմ նախնական կալանքին»,- ասաց նա։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 341 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար