Դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն իրավունքի գերակայության սկզբունքով. Արման Թաթոյան

Արման Թաթոյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին

17-09-2019 15:56:08   | Հայաստան  |  Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին, ովքեր Հայաստան են ժամանել Արդարադատության նախարարության հրավերով դատաիրավական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ կարծիք տրամադրելու նպատակով:
 


Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր։ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ակտիվ մասնակցում է օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ քննարկումներին և արդեն իսկ ներկայացրել է առաջարկություններ:
 
Պաշտպանը նշել է, որ դատական համակարգում առկա
են խնդիրներ կապված կոռուպցիայի, դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության պակասի հետ և այլն։ 
 
Մարդու իրավունքների պաշտպանը Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի հետ հանդիպմանն ընդգծել է, որ բոլոր փոփոխությունները պետք է ուղղված լինեն դատարանների կողմից արդար դատաքննության, անձնական աջակցության և այլ իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովմանը, ինչպես նաև լուծումներ տան համակարգային խնդիրներին: 
 
Պաշտպանը նաև ընդգծել է, որ պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել Կառավարությանը և Խորհրդարանին դատաիրավական փոփոխություններում և կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև կապող օղակ հանդիսանալ քաղաքացիական հասարակության և պետության արդյունավետ հաղորդակցության ապահովման հարցերում:
 
Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամները բարձր են գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկացվածությունն ու ներգրավվածությունը երկրի իրավական համակարգի կատարելագործման հարցերում:
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 344 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար