Արթուր Վանեցյանի հոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ ԱԱԾ նախկին պետը ևս կարող է դառնալ մեղադրյալ. politik.am

17-09-2019 12:26:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
politik.am Երեկ վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ ստորագրել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումը և նա մի քանի օրից կազատվի աշխատանքից։ Վարչապետի այս հայտարարությանը հետևեց Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որն առավել նման էր «դուռը շրխկացնելու»։ Վանեցյանը իր հայտարարությամբ հախուռն պահվածքի և առաջնայինը երկրորդականից չտարբերելու մեջ մեղադրեց Փաշինյանին։
 


Politik.am-ին հաջողվեց պարզել, որ ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցվել Վանեցյանի հոր նկատմամբ։ Գործի նախապատրաստական աշխատանքները ամիսներ առաջ
են իրականացվել, սակայն այն պաշտոնական ընթացք չի տրվել, քանի որ Վանեցյանը վարչապետի թիմակիցն էր։ Այս պահին չի բացառվում է, որ քրեական գործ հարուցվեի նաև Արթուր Վանեցյանի նկատմամբ։ Նա ևս կարող է որևէ գործով ներգրավվել որպես մեղադրյալ։ 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1716 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար