Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարությունում



17-09-2019 11:33:42   | Լիտվա  |  Մամլո հաղորդագրություն
Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարություն, որտեղ փոխնախարար Գինտարաս Վիլդան և ոլորտային պատասխանատուները ներկայացրին բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, նորարարության, ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում Լիտվայի ձեռքբերումները և դրանք՝ այլ երկրներ արտահանելու գործընթացների կարգավորման իրենց փորձը: 
 

Նախարար Մնացականյանը, ներկայացնելով ՏՏ, ՏՏ լուծումների, նորարարության, ստեղծարար կրության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, ի դեմս ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի և Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի, «Ինժիներական
քաղաք» նախաձեռնությունների, ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսության զարգացումը կառավարության առաջնահերթությունն է:
 
ՀՀ ԱԳ նախարարը և Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարը գոհունակությամբ ընդգծեցին, որ երկու երկրներին միավորում է ապագայի նույն տեսլականը, ինչը փոխգործակցության և երկկողմ օրակարգի հարստացման նոր ու  խոստումնալից հեռանակարներ է բացում: Այդ առնչությամբ ընդգծվեց այդ ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի նախաձեռնման համար անմիջական դերակատարների հանդիպման հարթակների ձևավորման կարևորությունը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 289 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար