«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

17-09-2019 09:18:50   | Հայաստան  |  Սպորտ
«Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ, տեղեկացնում է թիմի մամուլի ծառայությունը:
 


Բոյկոն հրաժարական է ներկայացրել, որը ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:
 
«Արարատը» շնորհակալություն է հայտնել 48-ամյա մասնագետին
կատարված աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայի ընթացքում:
 
«Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կկատարի թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը:
 
 
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6 տուրերից հետո «Արարատը» 16 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
 
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 321 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար