Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությունների

16-09-2019 18:44:53   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությունների: Աղետի գոտու բնակարանաշինության ծրագրի շրջանակում Ջրաշենում արդեն իսկ բնակարաններով են ապահովվել չորս ընտանիքներ: Մինչ տարեվերջ Ջրաշենում բնակարանով կապահովվեն ևս երկու ընտանիքներ: 
 

Կառավարության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնած ընտանիքներին և հույս հայտնել, որ նոր բնակարանների շուրջ աշխատանքը կեռա: «Կառավարությունն աջակցելու է, որպեսզի քաղաքացիներն իրենց աշխատանքով
իրենց բարեկեցությունը ապահովեն»,- ասել է վարչապետը: 
 
Ջրաշենում բնակարանները կառուցվել են կառավարության 2018 թվականի աղետի գոտու բնարականաշինության ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ այդ նպատակով հատկացվել էր 440 մլն դրամ: Լոռու մարզում 2018 թվականի ծրագրով կառուցվում է 44 բնակարան: 
 
Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարությունը հատկացրել է ևս 3 մլրդ դրամ` աղետի գոտու խնդիրը լուծելու նպատակով: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 349 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար