Վանեցյանի «Կանգ ա՛ռ»-ը, որպես «Քայլ արա»-ի հակակշիռ

16-09-2019 18:17:26   | Հայաստան  |  Հասարակություն
Վանեցյանն իր հրաժարականով դեղին քարտ է ցույց տվել
վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախազգուշացնելով․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: Ուշագրավ է «Կանգ ա՛ռ»-ը, որպես «Քայլ արա»-ի հակակշիռ։ Ավելի բացահայտ չէր կարող ասել ԱԱԾ ղեկավարը։ Աստված բեթարից ազատի։
 


Ոսկան Սարգսյան 
Լրագրող

 

 

 

 

Սարգսյան  Լրագրող        
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1201 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար