Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին

16-09-2019 18:00:21   | Հայաստան  |  Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չգոտեմարտեց  աշխարհի առաջնության եզրափակչում:
 


Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
 
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակչում Ալեքսանյանը պետք է մրցեր Ռուսաստանից աշխարհի գործող չեմպիոն Մուսա
Եվլոևի հետ: Բայց նախօրեին ստացած վնասվածքի պատճառով ըմբիշը չի գոտեմարտի:
 
Արթուր Ալեքսանյանն արդեն իսկ ապահովել է 2020 թվականի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
 
Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է: Երեք անգամ (2014, 2015, 2017) նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը և 4 անգամ` (2012, 2013, 2014, 2018) Եվրոպայի ոսկե մեդալը:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 394 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար