Սլավիկ Գալստյան. Կփորձեմ նվաճել ավելի բարձր հարգի մեդալ

16-09-2019 16:12:00   | Ղազախստան  |  Սպորտ
Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Սլավիկ Գալստյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց հաղթանակի և անցկացրած գոտեմարտերի մասին։
 


«Շնորհակալ եմ բոլորին ամեն ինչի համար, նախևառաջ՝ մարզիչներիս, ընկերներիս։ Կփորձեմ ավելի բարձր հարգի մեդալներ նվաճել հետագայում»,-ասաց նա։
 
Սլավիկի համար բարդ է եղել առաջին գոտեմարտն ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ.
 
«Միշտ առաջին գոտեմարտն ավելի դժվար է լինում, սակայն
երկրորդ գոտեմարտը եւս հեշտ չէր, մի քանի վայրկյան էր մնացել, պարտվում էի, բայց կարողացա հետ բերել միավորները և հաղթել»,- նշեց ըմբիշը:
 
Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանի հետ կիսաեզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը թույլ է տվել որոշ սխալներ, բայց մրցավարների «համակրանքն» էլ եղել է մրցակցի կողմը.
 
«Ես նույնպես սխալներ թույլ տվեցի, չեմ կարող հերքել, ինչ-որ չափով էլ մրցավարներն օգնեցին նրան»,- խոսքը եզրափակեց Սլավիկ Գալստյանը։
 
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սլավիկ Գալստյանը 7:5 հաշվով հաղթել էր Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիին:
 
Լուսանկարը՝ UWW-ի
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 316 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար