Եռակողմ համագործակցություն՝ բնության պահպանության համար

16-09-2019 15:54:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Կովկասի բնության հիմնադրամի, ՀՀ Շրջակա միջավայրի  նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և  IHG հյուրանոցային համաշխարհային ցանցի «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցի աշխատակազմերի համատեղ ջանքերով բնության պահպանությանն ուղղված աշխատանքներ են իրականացվել  «Ջրվեժ» դենդրոպարկում: Սանիտարական խնամքի աշխատանքները այս շրջանում հատկապես կարևորվում են, քանի որ առաջիկայում անտառպարկում իրականացվելու են նաև ծառատնկման աշխատանքներ:
 
Մասնավորապես, 2013 թվականին դենդրոպարկում տեղի ունեցած
խոշոր հրդեհից հետո անհրաժեշտություն կար այրված ու չորացած ծառերի հեռացման և մաքրման աշխատանքներ իրականացնելու, որը կատարել էին պարկի աշխատակիցները: Իսկ  CNF-ի և «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցի աշխատակիցները համատեղ  մասնակցել են չորացած ճյուղերի հավաքման և տեղափոխման աշխատանքներին: Ի դեպ. «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցը այս աշխատանքներով մեկնարկում է իր մասնակցությունը IHG հյուրանոցային համաշխարհային ցանցի «Giving for Good» բարեգործական մեկամսյա ծրագրին, որին, ընդհանուր առմամբ, մասնակցում են աշխարհի ավելի քան 5700 հյուրանոցներ:Ծրագրի ընթացքում ընկերությունները մասնակցելու են բարեգործական բազմաթիվ ակցիաների, որոնց նպատակը աշխարհն ավելի լավը դարձնելն ու բարի գործերի իրականացումն է գլոբալ արդյունք ստանալու համար:
 
CNF-ի և «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցի առաջին նման համագործակցությունը կլինի շարունակական: Մեր երկրի եզակի կենսաբազմազանության պահպանության  նպատակով նախատեսվում են աշխատանքներ Հայաստանի բնության հատուկ պահպանվող այլ տարածքներում ևս:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 348 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար