ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ․ ՀՀ վարչապետ

16-09-2019 15:22:10   | Հայաստան  |  Քաղաքական
 


Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, և համապատասխան հրամանագիրը կարծում եմ մեկ-երկու օրվա ընթացքում
կստորագրվի։ 
 
Այս մասին սեպտեմբերի 16-ին Վանաձորում ընթացող ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ 
 
Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների արդյունքում ԱԱԾ տնօրենի հետ փոխադարձ համաձայնությամբ։ 
 
«Պարոն Վնեցյանի գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել և դրանք հընթացս կշարունակվեն։ Այս պահին պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու  շատ կարևոր, ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա»,- ընդգծեց Ն․ Փաշինյանը։ 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 4012 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար