Գործակցության նոր հեռանկարներ. ՀՀ նախագահի տիկինն ու Քուվեյթի շեյխուհին այցելել են Մատենադարան



16-09-2019 14:44:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը, ով տիկին Նունե Սարգսյանի հրավերով գտնվում է Հայաստանում, այցելել են Մատենադարան:
 


 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ  նրանք շրջել են հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ցուցասրահներով: Քուվեյթի շեյխուհու գլխավորած պատվիրակության անդամների ուշադրությունը հատկապես
գրավել են ներկայացված իսլամական ձեռագրերը:
 
Պատվիրակության կազմում Հայաստան ժամանած՝ Քուվեյթի մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը նշել է, մեր երկիր՝իրենց այցի գլխավոր նպատակը հատկապես մշակութային փոխհարաբերությունների խորացմանը զարկ տալն է:
 
«Այցելեցինք Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և, այդ այցելությունից քաջալերված, համագործակցության շատ ծրագրեր ենք մշակում։ Երկու մեծ ծրագիր ենք պատրաստվում իրականացնել Հայաստանի հետ. Քուվեյթում գործում է Իսլամական հնությունների թանգարանը, որտեղ գտնվում են իսլամական մշակույթի և արվեստի ամենամեծ և ամենահին կտորները։ Պետք է այդ նմուշներից բերենք այստեղ: Մտածում ենք նաև ամենահին արաբական և իսլամական ձեռագրերն այստեղ ցուցադրելու մասին:
 
Բացի այդ, պատրաստվում ենք մշակութային շաբաթներ կազմակերպել՝ հայկական մշակութային շաբաթ Քուվեյթում և Քուվեյթի մշակութային շաբաթ Հայաստանում»,- նշել է Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը։ Նա նկատել է , որ համագործակցության մեծ ներուժ կա Մատենադարանի հետ: «Քուվեյթում ունենք շատ ժամանակակից սարքավորումներ, որոնք մեզ թույլ են տալիս թվայնացնել հին գրքերը և դրանք ճիշտ ձևով պահպանել»,- ընդգծել է Քուվեյթի մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 296 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար